Լուկաշենկոն Պուտինի հետ դահուկ քշելը քաղաքականության մաս է անվանել (լուսանկարներ)
Այս թեմայով
- Պուտին. Ռուսաստանը կոշտ կպատասխանի իր տարածքի դեմ ոտնձգության փորձերին. մենք կփշրենք նրանց ատամները
- 1 տարում` շուրջ 10 միլիոն ռուբլի. Կրեմլը հրապարակել է Պուտինի եկամտի հայտարարագիրը
- Պուտինը պատմել է, թե ինչն է «դանդաղ ազդեցության ռումբ» եղել ԽՍՀՄ Սահմանադրության մեջ
- Պուտինը չի կարողանում հանգստի մեկնել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դահուկ քշելը քաղաքականության մաս է անվանել, գրում է РИА Новости-ն:
«Դա քաղաքականության՝ ժամանակակից քաղաքականության մաս է»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով վերջերս ՌԴ կատարած այցի մասին, որի շրջանակում Պուտինի հետ Սոչիում դահուկ քշելու էր գնացել:
Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ անձնական հարաբերությունները «միշտ և ամենուր» ազդում են միջպետական հարաբերությունների վրա:
«Դա թրենդ է, պետք է միշտ թրենդի մեջ լինես՝ անկախ տարիքից և այն բանից՝ քեզ դուր է գալիս դահուկավարելը, թե ոչ»,- եզրափակել է Լուկաշենկոն: