Հրապարակվել է Հնդկաստանի և Պակիստանի միջև օդային մարտի տեսագրությունը (տեսանյութեր)
Հնդիկ հեռուստալրագրող Աջայ Ջանդյալը Twitter-ում տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, որ դրանում ներկայացված է Հնդկաստանի և Պակիստանի օդուժերի կործանիչների միջև օդային մարտից մի հատված:
Տեսանյութն արվել է փետրվարի 27-ին՝ վիճելի Քաշմիր նահանգի երկնքում:
Ֆիքսված կադրերում երևում են կործանիչների՝ կապույտ երկնքում թողած սպիտակ հետքերը, ինչպես նաև պարաշյուտով վայրէջք կատարող օդաչուն:
Եվս մի տեսանյութ է հրապարակել Samaa TV հեռուստաալիքը՝ ներկայացնելով Պակիստանի կործանիչների՝ հնդկական օդանավի վրա հարձակման պահը:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է այրվող կործանիչը ցած ընկնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Քաշմիր նահանգում տեղի ունեցած օդային մարտերին մասնակցել են Պակիստանի օդուժի 16 և Հնդկաստանի օդուժի 8 ինքնաթիռ: Պակիստանի ռազմաօդային ուժերը գործարկել են ամերիկյան 8 F-16 կործանիչ, ֆրանսիական 4 Mirage-3 և չինական արտադրության ևս 4 JF-17 Thunder, հնդկական կողմը գործի է դրել 4 Su-30MK, 2 Mirage 2000 և 2 ՄԻԳ-21:
Հնդկաստանի օդուժը պատասխան հարված է հասցրել այն բանից հետո, երբ Պակիստանը փորձել է ռմբակոծել է հնդկական ռազմական դիրքերը:
Օդային ճակատամարտի հետևանքով Պակիստանը կորցրել է F-16 կործանիչը, իսկ Հնդկաստանը` ՄԻԳ-21-ը: Հնդիկ օդաչուն գերեվարվել է: Քաշմիրի միջադեպի պատճառով Հնդկաստանի Նյու Դելիի օդանավակայանում չվերթներ են չեղարկվել:
#Exclusive
— Ajay Jandyal (@ajayjandyal) 28 февраля 2019 г.
Now its time when pakistan should admit and share details of its Wing Commander Shahzad-Ud-Din of No 19 Squadron (Sherdils), pilot of the F-16 who was killed in @IAF_MCC action in Nowshera sector LoC#Surgical_Strike_2 pic.twitter.com/FXMGyuBk5m