Դոլարի փոխարժեքը հատեց 489 դրամի սահմանագիծը. Եվրոն թանկացել է ավելի քան 2 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 27-ին, կազմել է 489.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.45 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 557.70 դրամ (աճել է 2.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 649.99 դրամ (աճել է 4.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.44 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 249.07 դրամ, ոսկի՝ 20,848.24 դրամ, պլատին՝ 13,421.04 դրամ: