Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյան» Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ Գիտնականներն ամենավտանգավոր պատասխանները տվող «թունավոր» արհեստական բանականություն են ստեղծել Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ (տեսանյութ) Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Հարցում

Մարտի 2-ի պետությունը

Բոլոր ժողովուրդներն ունենում են ցավոտ թեմաներ, ողբերգական դրվագներ։ Փորձությունից թրծված և ամրացած են դուրս գալիս ու որպես հասարակություն կայանում են նրանք, որոնք կարողանում են բաց խոսել խնդիրների մասին, անցնել դժվար խոսակցության փուլը, վերլուծել ու հասկանալ կատարվածի արմատները։ Այդ պրոցեսի արդյունքում է հասունանում հասարակության՝ նոր ողբերգություններ թույլ չտալու ունակությունը։

Մենք ունեցել ենք մարտի 1: Սա փաստ է, սա ողբերգություն է։ Մենք ունենք երկու ճանապարհ. կամ դարձնել այն փոխադարձ, բազմակողմ ատելության, թշնամանքի և անվերջանալի հաշվեհարդարների մոտիվ, կամ՝ գնալ ներհասարակական դժվար, գուցե շա՛տ դժվար խոսակցության, ու պետության համար բացել մարտի 2-ի էջը։

Շատ կարևոր է, որ հիմա՝ այս փուլում, մարդիկ իրենց մեջ ուժ գտնեն ու պնդեն երկրորդ տարբերակի կարևորությունը։ Սա՛ է քաղաքացիական կեցվածքը։ Մյուսը հեշտ է՝ թաքնվել իշխանական ու սոցցանցային այսօրվա տրենդի հետևում ու պահանջել սրան կամ նրան բռնել։ Սա այսօր նույնքան հեշտ է, որքան ժամանակին հեշտ էր բարձրաձայն կամ լուռ պահանջել, ասենք, Ն. Փաշինյանի հետապնդումը և կալանքը (խոսքը միայն իշխանության մեջ գտնվողների մասին չէ)։

Ի՞նչ է նշանակում դժվար, բաց խոսակցության ճանապարհը։ Դրանք մի խումբ հարցեր են և տեսակետեր, որոնք պետք է հնչեցվեն, ու որոնք կարող են դուր չգալ տարբեր շրջանակների՝ հներին, ավելի հներին, ամենահներին ու նորերին։

Մարտի 1-ի խորքային պատճառները

1. Ի վերջո պետք է ընդունենք, որ ներքաղաքական այլասերումների հիմքը երկրում ընտրական մեխանիզմների այլասերումն է։ Պետության առաջին տարիներից՝ 1995-96թթ. հետընտրական զարգացումներով մեկնարկած, 25 տարի շարունակվող՝ ընտրական համակարգերի հանդեպ տոտալ անվստահությունը և հարյուր հազարավոր քաղաքացիներով ընտրակեղծարարությանը տարիներ շարունակ մասնակցելը երկրում արմատավորել է ստի գերակայությունը։ Չափազանց մեծ թվով ՀՀ քաղաքացիներ են ինքնակամ կամ պարտադրված մասնակցել կեղծիքներին։ Ժողովուրդներն ունենում են ամոթալի էջեր, բայց միայն խիզախորեն դրանց մասին խոսելով է հնարավոր առաջընթաց։ Մեծ ստից սկսվում է պառակտում, անհանդուրժողականություն, թշնամանք։ Ընտրական մեխանիզմների այլասերումը բնականորեն բերեց քաղաքական դաշտի խեղման։ Որպես հետևանք՝ հասարակությունը դադարեց հասունանալ, զարգանալ իր բնական ձևով, ընտրական համակարգի խեղումը խեղեց ողջ հասարակությունը, ինչի հետևանքները մենք այսօր բացահայտում ենք բոլոր ոլորտներում։ Ուրեմն լուծենք այդ հարցը։ Մեկընդմիշտ՝ օրենքներով, տեխնիկական միջոցներով ամրացնենք ընտրական մեխանիզմները, որպեսզի սկսվի հասարակության առողջացումը։ Սա կլինի ամենաիրական հեղափոխությունը։ Չի հասկացվում, թե ինչու դա դեռևս չի արվում։

2. Հաջորդ խորքային խնդիրը հասարակության տարբեր շերտերի արհեստական մեկուսացումն է, աշխատանքի և ինքնադրսևորման անհնարինությունը։ Սա սկսվեց «եթե ՀՀՇ չես, ապա օտար ես» փուլից, 1998-ից դարձավ խաղի կանոն՝ արդեն այլ կուսակցական դերաբաշխմամբ, իսկ 2008-ից ընդհանրապես վերաճեց բոլոր համակարգերի գռեհիկ և տոտալ հհկ-ակացման։ Սրա արդյունքում հազարավոր գրագետ, ունակ մարդիկ դուրս էին մնում պետության կյանքին մասնակցելու, աշխատելու և ինքնադրսևորվելու պրոցեսից։ Նրանց մնում էր երկու ճանապարհ՝ արտագաղթել կամ տարիներով լցվել չարությամբ ու սպասել վրեժի հնարավորությանը։ Մի անգամ դա պայթեց 2008-ին, մյուս անգամ՝ 2018-ին։ Չհասկանալ սա՝ նշանակում է գնալ նույն ճանապարհով ու քայլ առ քայլ գեներացնել հաջորդ պայթյունը։ Սա է պատասխանն այն հարցի, թե որտեղի՞ց այդքան մարդկային և էմոցիոնալ ռեսուրս՝ ագրեսիվ պայթյունների համար։ 10-ական տարվա ցիկլերով մարդիկ չեն ունեցել ինքնառեալիզացիայի և աշխատանքի պարզ հնարավորություն։ Արվե՞լ է արդյոք հետևություն, չկա՞ արդյոք հիմա նույն տենդենցը։ Արդյո՞ք հիմա նորից չեն փակվում պետական, հանրային համակարգերը՝ նոր իշխող ուժի տիրույթում։

3. Մյուս՝ չափազանց կարևոր գործոնը երկրի սակավ ռեսուրսների կենտրոնացումն է մերձիշխանական շրջանակներում։ Այլ կերպ ասած՝ իշխանությունից դուրս փող չկա, ու եթե դու իշխանություն չես, ուրեմն չես կարող գործել, ստեղծել, աշխատել, բիզնես անել, բեմադրել, ձայնագրել և այլն։ Փողի աղբյուրները քիչ են՝ Հայաստանում նույն մի քանի խոշոր հիմնարկներն են ու սփյուռքի նույն մի քանի դոնորները։ Վերջապես պիտի հրաժարվենք սակավ ռեսուրսների գերկենտրոնացումից ու ստեղծենք մեխանիզմներ, որ դրանք բաշխվեն ավելի լայն շերտերի միջև։ Դա կլինի իսկական հեղափոխություն։ Արդյո՞ք հիմա չի կրկնվում նույն սխալը։


Մարտի 1-ի հերթական մեղավորները

Ողբերգությունից անմիջապես հետո սկսվեց մեղավորների անձնավորված փնտրտուքը։ Սա ժանրի տրամաբանությունն է։ Եվ նույն ժանրի տրամաբանությունն է նաև՝ մեղավորներին հարմարեցնել պահի քաղաքական կոնյունկտուրային։

Մարտի 1- ից անմիջապես հետո իշխանությունը դեպքերի «հիմնական մեղավոր» նշանակեց Նիկոլ Փաշինյանին։ Դա իհարկե ճշմարտություն չէր, սակայն պահի կոնյունկտուրան և շատերի շահերը համընկել էին։ Իշխանությունը չէր կարող ինքն իրեն մեղավոր հռչակել՝ այնպես, ինչպես չէր կարող (կամ չէր ուզում) մեղավոր հռչակել ընդդիմության առաջնորդին։ Նախ՝ դա չէր ընկալվի արտաքին աշխարհում, և մյուս կողմից՝ անհրաժեշտ էր մեկը, որի հետ պետք էր բանակցել, երկխոսել՝ մթնոլորտի հանդարտեցման և այլ հարցերի շուրջ։ Բայց մեղավորի հաստիքը թափուր մնալ չէր կարող։ Հենց այդ պատճառով առաջին փուլում Նիկոլ Փաշինյանը «նշանակվեց» հիմնական մեղավոր։ Գրեթե կոնսենսուսով։

Որոշ ժամանակ անց քաղաքական կոնյունկտուրան փոխվեց, պետք եղավ նոր մեղավոր, առջևում խորհրդարանական ընտրություններ էին, և աստիճանաբար հրապարակն ու ընդդիմության նոր թևերը մեղավոր «նշանակեցին» Սերժ Սարգսյանին (տես՝ տարբեր տարիների մարտի 1-ի հանրահավաքների շեշտադրումների նկատելի փոփոխությունները)։ Սա իհարկե, նույնպես ճիշտ չէր, պարզապես տվյալ պահի քաղաքական շահերն այդպես էին պահանջում։ Հետո անցավ ժամանակ, հանդարտվեցին ընտրական կրքերը, և մի անտեսանելի ձեռք կարողացավ գտնել այդ պահից գրեթե բոլոր կողմերին բավարարող տարբերակ՝ ամեն ինչ բարդել միայն Ռ. Քոչարյանի վրա, մանավանդ որ վերջինս դուրս էր քաղաքական պրոցեսներից և չուներ ու չէր ստեղծում հակազդման մեխանիզմներ։ Սա սողացող պրոցես էր, արվում էր դանդաղ, գրագետ, ամենակարևորը՝ բոլորին ձեռք էր տալիս։

2018-ին անհրաժեշտ եղավ նոր մեղավորի լեգիտիմացում։ Եվ, վերջին տարիներին ձևավորված հանրային կարծիքի ֆոնին, նոր իշխանությունը, տարբեր շրջանակների հետ շահերի ակնհայտ համընկնումով, միակ մեղավոր նշանակեց Ռ. Քոչարյանին, ինչը դարձյալ ճիշտ չէ։ Ֆոնային մեղավորությունը դրվեց բանակի և հրամկազմի վրա, ինչը բացարձակ անթույլատրելի է։ Բայց դա է պահանջում այսօրվա քաղաքական կոնյունկտուրան։

Մեղավորների փնտրտուքի տասնամյա պատմությունը հուշում է, որ այն պահից, երբ կփոխվի իրավիճակը և կձևավովի նոր քաղաքական կոնյունկտուրա, ամենայն հավանականությամբ կա՛մ կլինի դարձ ի շրջանս յուր, կա՛մ «կնշանակվի» նոր մեղավոր։ Արդյո՞ք սա ենք մենք ուզում։ Արդյո՞ք սա է մարտի մեկի լուծման միակ բանալին։

Համաժողովրդական պահանջի միֆերը

Ցանկացած իշխանություն իր քայլերը սովորաբար արդարացնում է ժողովրդի պահանջով։ Իրականում ժողովրդական պահանջի ցուցիչները շատ անցողիկ են և ամուր հիմք չեն։ Եթե մենք պետք է մարտի 1-ի մասին բաց խոսենք, ապա պետք է քաջություն ունենանք՝ վերհիշելու մի քանի փաստ։

Մարտի 1-ից ընդամենը մեկ տարի անց՝ 2009-ին, Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը՝ նոմինալ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, պարտվում է հայտնի Գագիկ Բեգլարյանին։ Ձայների պատկառելի տարբերությամբ։ Սա նոնսենս էր։ Երևանի, համայն հայության մայրաքաղաքի բնակիչները մարտի 1-ի ողբերգությունից ընդամենը մեկ տարի անց, երբ թարմ էին բոլոր վերքերը և բանտերը լիքն էին, չի արտահայտում իր վերաբերմունքը։ Չի արտահայտում իր վիշտը, իր անհամաձայնությունը։ Կասեք՝ կեղծել են, գործել է պետական մեքենան։ Իհարկե։ Բայց համընդհանուր ընդվզման, համընդհանուր կոնսոլիդացնող գաղափարի պարագայում ոչ մի կեղծիքի մեքենա չի կարող աշխատել։ Այստեղ մտածելու շատ բան կա։

Մարտի 1-ից քիչ անց՝ 2010-ին, անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը Երևանի ընտրատարածքներից մեկում պարտվում է Գեղամյանի կուսակցությունից պեղված ինչ-որ մեկին։ Ստանում է ընդամենը 4650 ձայն։ Սա այն դեպքում, երբ Երևանի բոլոր պրոգրեսիվ շրջանակները հատ-հատ հեռու մոտիկ ծանոթ, բարեկամ, ընկեր էին ման գալիս, որ ուղղորդեն՝ անազատության մեջ գտնվող Նիկոլի օգտին քվեարկելու։ Կասեք՝ գործի էր դրվել պետական համակարգը, ուժայիններին, գողականը և այլն։ Իհարկե, գործի էր դրվել, բայց ուրեմն ո՞ւր մնացին պատվախնդրությունը, համընդհանուր ընդվզումը, կոնսոլիդացված աջակցությունն իրենց հերոսին և այլն։

Ինչո՞ւ եմ ես սա հիշեցնում, որովհետև շատ վտանգավոր է՝ ներշնչվել և շարժվել համոզմամբ, թե ժողովուրդն այդպես է ուզում, այդպես է պահանջում, սա համաժողովրդական պատվեր է և այլն։ Դա ծուղակ է։ Ժողովուրդն այսօր պահանջում է սա, վաղը՝ լրիվ հակառակը։

Հարցի ընթացիկ վիճակը

Նոր իշխանությունը գնում է անվերջանալի դատական պրոցեսի ճանապարհով։ Ի՞նչ է սա ենթադրում։ Ենթադրում է, մի կողմից, մեղադրողի՝ իշխանության, կոնսոլիդացված ջանքերը՝ ներգրավելով ավանդաբար հնազանդ իրավապահ համակարգն իր տարբեր բաղադրիչներով (համակարգ, որը ժամանակին դատում էր իրենց), և մյուս կողմից՝ համարժեք պաշտպանություն՝ հնարավոր բոլոր գործիքների կիրառմամբ։ Հարձակում և պաշտպանություն։ Հանրային արբիտրաժի, հասարակությանը հուզող խորքային խնդիրների վերհանման ու դրանց լուծումների որոնման, մթնոլորտի առողջացման, այդպիսով՝ հարցի իրական «տիրոջ» ներգրավման մասին նման պարագայում խոսք չի կարող լինել։ «Այսօր դու ինձ, վաղը ես քեզ» փակ շրջանի հերթական արարն է սա, որտեղ տեղ չկա իրական հանրային երկխոսության համար, որտեղ չկա երրորդ ուժը՝ որպես անաչառ արբիտր։ Երրորդ կողմի ձևավորումը Հայաստանը հերթական անձնավորված փակուղուց հանելու միակ ձևն է։ Երրորդ կողմի, այն է՝ գիտակից, պահանջատեր հասարակության ձևավորումը այսօր հրամայական է։ Սա ենթադրում է նոր հայացք, նոր տեսակետ, նոր հարցադրումներ բոլոր կարևոր խնդիրներին, այդ թվում՝ մարտի 1-ին։

Ինչքան ինտենսիվ ձևավորվի երրորդ կողմը, այնքան արագ դուրս կգանք անձնական վրեժի, երկրի խնդիրների մասին պարզունակ պատկերացումների ու հնին վերադարձի շրջապտույտից։

Նորից՝ ամենակարևորի մասին

Մարտի 1-ը ունի լուծման երկու կարևորագույն ուղղություն. նախ՝ հարգանք և խոնարհում զոհերի ընտանիքներին, փոխհատուցում, հասարակական համերաշխության օրվա հռչակում։

Մյուս ուղղությունը պետք է փնտրել քաղաքական և հանրային դաշտում։ Պետք է տեսնել այդ իրադարձությունների խորքային պատճառները, խոսել դրանց մասին։ Պետք է շարժվել որևէ հետագա Մարտի մեկ ի սկզբանե բացառելու ուղղությամբ՝ փոխելով երկիրը, ընտրական համակարգը, հասարակություն-պետություն կապի տրամաբանությունն այնպե՛ս, որ այլևս տեղի չունենա բացասական լիցքերի նման վտանգավոր կուտակում։

Պետք է դադարել՝ հասարակությանը մշտապես լարվածության, սթրեսի և ներքին պառակտումների մեջ պահել, սնել դեստրուկտիվ մթնոլորտով. պետք է թույլ տալ, որ հասարակությունը սկսի վերջապես իր բնականոն կյանքը։ Արդարության պահանջի իրացումը պետք է վերջապես սկսի իրականացվել ազատ ընտրությունների, իրավունքի ինստիտուտի, հանրային մասնակցելիության կայացման միջոցով։ Էմոցիաների աճուրդի փուլը մի պահից պիտի ավարտվի։ Միայն այդպես մենք կստեղծենք այլևս երբեք նման ողբերգություն չունենալու մեխանիզմներ, միայն այդպես կզարգանա հասարակությունը, և միայն այդպես կբացվի մարտի 2-ի էջը պետության համար։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan