ԱՄՆ-ը պատրաստ է Չինաստանի հետ փոխշահավետ տնտեսական պայմանագիր կնքել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Չինաստանի հետ կնքել փոխշահավետ առեւտրային գործարք: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է RT-ն:
«Չինաստանը ցնցող է: Մենք ցանկանում ենք գործարք կնքել, որը 2 երկրների համար էլ հոյակապ կլինի, եւ հեց դա էլ պատրաստվում ենք անել»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:
Թրամփի խոսքով՝ եթե Պեկինի հետ բանակցությունները լավ ընթանան, ապա առաջիկա շաբաթ «շատ մեծ նորություններ» կհայտնվեն: Ընդ որում՝ նա չի հստակեցրել, թե խոսքն ինչի մասին է:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր մարտի 1-ին նախանշված չինական արտադրանքի մաքսատուրքերի բարձրացումը հետաձգելու որոշման մասին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am