Հայտնի է աշխարհում ամենահանրահայտ էլեկտրամոբիլը
Tesla Model 3-ը ճանաչվել է 2018թ․ ամենահանրահայտ էլեկտրամոբիլը՝ հայտնում է JATO Dynamics-ը։
Անցյալ տարի վաճառվել է ավտոմեքենայի 138 000 օրինակ։
Երկրորդ տեղում չինական BAIC-ն է՝ 92 000 վաճառքով։ Երրորդ տեղը զբաղեցնում է Nissan Leaf-ը՝ 85 000 վաճառված օրինակով։
Էլեկտրամոբիլների ամենահայտնի ապրանքանիշը մնում է Tesla-ն։ 2018թ․ վաճառվել է այս ապրանքանիշի 230 000 էլեկտրամոբիլ։ Երկրորդ տեղում BAIC-ն է (152 000), երրորդ տեղում՝ BYD-ը (95 000), չորրորդ տեղում՝ Nissan-ը (92 000), հինգերորդ տեղում՝ Zotye-ն (64 000)։
Ամենաշատ էլեկտրամոբիլ 2018թ․ վաճառվել էք Չինաստանում (769 000), այնուհետեւ գալիս են ԱՄՆ-ը (209 000), Նորվեգիան (46 000), Գերմանիան (35 000), Ֆրանսիան (31 000)։