Իտալիայում ավիաընկերություններին տուգանում են ձեռքի ուղեբեռին վերաբերող խիստ կանոնների համար
Իտալական հակամենաշնորհային ծառայությունը տուգանել է Ryanair и Wizz Air բյուջետային ավիաընկերություններին՝ ուղեբեռի եւ ձեռքի ուղեբեռի անցկացման նոր կանոնների համար, որոնք սահմանվել են անցյալ տարվա վերջին՝ հայտնում է Daily Mail-ը։
«Ուղեբեռի անցկացման շփոթեցնող կանոնների» համար Ryanair-ը տուգանվել է 3 մլն եվրոյով, իսկ Wizz Air-ը՝ 1 մլն։
Թերթը պարզաբանում է, որ երկու ավիաընկերություններն էլ թույլ են տալիս ուղեւորներին ինքնաթիռի սրահ անվճար ոչ մեծ պայուսակներ տանել, սակայն միայն այն դեպքում եթե դրանք կարելի է տեղավորել դիմացի նստողի նստարանի տակ։ Մինչեւ 10 կգ քաշով ճամպրուկների համար փոխադրողները ուղեբեռի վճար են պահանջել։
Իտալական կարգավորող մարմնի ներկայացուցիչը դադարեցրել է նոր կանոնների գործողությունը՝ նշելով, որ փոխադրողները մոլորության մեջ են գցում ուղեւորներին։ Իտալական կարգավորողը ձեռքի ուղեբեռն անհրաժեշտություն է համարել ուղեւորների համար՝ հավելելով, որ դրա փոխադրման արժեքը պետք է ներառվի տոմսի գնի մեջ։
Իռլանդական ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, թե «անվտանգությունից ելնելով՝ ինքնաթիռների մեծ մասը չի կարող տեղավորել յուրաքանչյուր ուղեւորի ձեռքի երկու ուղեբեռ»։