ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 490 դրամ, մեկ եվրոն՝ 562 դրամ առավելագույն փոխարժեքով
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ փետրվարի 22-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 486 դրամ նվազագույն և 487 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 489 դրամ նվազագույն և 490 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 545 դրամ նվազագույն և 552 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 556 դրամ նվազագույն և 562 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 7.20 դրամ նվազագույն և 7.43 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7.53 դրամ նվազագույն և 7.70 դրամ առավելագույն փոխարժեքով: