Սիրուշոն մեկնաբանել է արտագաղթելու մասին լուրերը
«Մեր երեխաները հաճախում են եւ շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երեւանում»,- այս մասին Instagram-ի էջում գրել է երգչուհի Սիրուշոն՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե Լեւոն Քոչարյանի եւ Սիրուշոյի երեխաները Լոս Անջելեսում են մանկապարտեզ գնալու։
«Մեր երեխաները հաճախում են եւ շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երեւանում, որտեղ բնակվել ենք միշտ եւ շարունակելու ենք բնակվել: Շնորհակալություն: Ցտեսություն»,- մասնավորապես գրել է Սիրուշոն: