Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի զուգընկերուհին երեխա է ունեցել
Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի զուգընկերուհին ՝ դոկտոր Միլիցա Ջուրջիչը, չորեքշաբթի երեխա է ունեցել, որին Իգոր են կոչել, գրում է բելգրադյան «Բլից» թերթը:
Վարչապետը չի մեկնաբանում իրադարձությունը, սակայն Twitter-ի նրա պաշտոնական էջում նշված է, որ Բրյուսել նախատեսվող ացը հետաձգվել է: Մեկնաբանություններում օգտատերերը շնորհավորանքներ են գրում:
Բռնաբիչը Սերբիայի խորհրդարանը գլխավորել է 2017 թվականի հունիսին՝ դառնալաով առաջին կինն այս պաշտոնում: Համարվում է, որ նա աշխարհի առաջին նման բարձրաստիճան պաշտոնյան է, որը երեխա է ունեցել հոմոսեքսուալ կապից՝ իր զուգընկերուհու արհեստական բեղմնավորման միջոցով:
Սերբիան պահպանողական երկիր է, որտեղ արգելված են միասեռ ամուսնությունները, իսկ բնակչությունը բացասաբար է վերաբերվում ԼԳՏԲ համայնքին: Միասեռ զույգերին նաեւ օրենքով արգելվում է երեխաներ որդեգրել: