Մեզ որեւէ բան չի կաշկանդում ցանկացած անձի նկատմամբ իրականացնել ստուգումներ. Վանեցյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին
Մեզ որեւէ բան չի կաշկանդում ցանկացած անձի նկատմամբ իրականացնել համապատասխան ստուգումներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված հնարավոր է լինեն ուսումնասիրություններ՝ իր ղեկավարման տարիներին տեղի ունեցած այս կամ այն աղմկոտ իրադարձության կամ փաստի հետ կապված:
«Եթե կլինեն փաստեր, որոնք կվկայեն այս կամ այն անձի արարքներում հանցակազմի մասին, մեզ ոչինչ չի կաշկանդում»,-ասաց Վանեցյանը: