Եվրամիությունը Հայաստանին 31 միլիոն 250 հազար եվրո կտրամադրի
Եվրամիությունը Հայաստանին 31 միլիոն 250 հազար եվրո կտրամադրի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:
«Նախատեսվում է Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում իրականացնել տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են լինելու գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանմանը»,- ասված է գրառման մեջ: