Բաքվի իշխանություններն արգելել են ընդդիմության հանրահավաքը
Բաքվի իշխանությունները մերժել են փետրվարի 23-ին հանրահավաք անցկացնելու ընդդիմադիր Ազգային խորհրդի հայտը։ Qafqazinfo-ն հայտնում է, թե որպես պատճառ նշվել է այն, որ հունվարի 19-ի հանրահավաքի ժամանակ խախտվել է հասարակական կարգը։ Ավելի վաղ ընդդիմադիր Ազգային խորհուրդը հայտարարել էր նոր հանրահավաք անցկացնելու մտադրության մասին, որը նշանակվել էր փետրվարի 23-ին, ժամը 15։00-ին՝ «Մեխսուլ» մարզադաշտում։
Հիշեցնենք, որ Բաքվի իշխանություններն արգելել էին նաեւ հունվարի 26-ին հանրահավաք անցկացնելու ընդդիմության հայտը։