Շունը հրացանից վիրավորել է տիրոջը եւ նրան զրկել զենք կրելու թույլտվությունից
Գերմանական դատարանը մերժել է զենք կրելու իրավունք տալ այն տղամարդուն, ում շունը պատահաբար վիրավորել է նրա հրացանից։
AP-ն հայտնում է, որ Մյունխենի վարչական դատարանը մերժել է հրացան ունենալու եւ որսի գնալու թույլտվության բավարական իշխանությունների կողմից հետ կանչված թույլտվության դեմ տղամարդու բողոքը։
Որոշման պատճառ է դարձել 2016թ․ այն իրադարձությունը, որ կրքոտ որսորդը ձեռքից վիրավորվել էր այն բանից հետո, երբ շունը պատահաբար քաշել էր լիցքվորված հրացանի ձգանը, որը մեքենայում էր եղել։
Դատարանը վճռել է, որ որսորդին պետք չէ վստահել, «քանի որ հավանաբար ապագայում նա զենքի եւ ռազմամթերքի հետ նույն կերպ կվարվի»։