5 եվրոպական երկիր 18 մլն դոլար են հատկացրել Գուաիդոյին՝ որպես հումանիտար օգնություն
Հինգ եվրոպական երկիր վենեսուելացի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյին ավելի քան 18 մլն դոլար են հատկացրել՝ հումանիտար օգնություն ձեռք բերելու համար: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է քաղաքական գործիչը:
Ինչպես նա հայտնել է եվրոպացի դեսպանների հետ հանդիպման ավարտին, հումանիտար օգնության համար գումար են տրամադրել Իտալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան:
«Շնորհակալություն հանուն հարյուր հազարավոր վենեսուելացիների կյանքի մեր պայքարին աջակցելու համար», - գրել է Գուաիդոն:
Ինքն իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Գուաիդոն ավելի վաղ հայտարարել էր, որ Վենեսուելան կսկսի հումանիտար օգնություն ստանալ փետրվարի 23-ին: