Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործիչ է ձերբակալվել
Ադրբեջանում ձերբակալել են «Ժողովրդական ճակատ» ըննդիմադիր կուսակցության անդամ, ակտիվիստ Ռովշան Գուլիևին:
Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, Գուլիևին կալանքի տակ են առել 30 օրով: Դեռևս հայտնի չէ, թե նրան ինչ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել է կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին:
Նրա խոսքով՝ ակտիվիստին ձերբակալել են փետրվարի 18-ին: Նրա տանը խուզարկություն է իրականացվել, առգրավվել է համակարգիչը: Ընտանիքի անդամների խոսքով՝ Ռովշանին պահում են ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Քերիմլիի կարծիքով՝ վերջինիս ձերբակալությունը պայմանավորված է քաղաքական շարժառիթով: