Պայմանավորվածությունը խախտվել է․ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները վարչապետի հետ հանդիպում են պահանջում
Կառավարության շենքի առջև ժ. 13:00-ից բողոքի ցույց են իրականացնում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները: Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց համոզմամբ՝ վարչապետը չի պահպանում իրենց հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, այն է՝ մինչև դեկտեմբերի 31-ը գնված 800 մեքենայի ներկրումը: