Սահակաշվիլին արյան փորձանմուշ է հանձնել «ոչ վրացական արյունը» բացառելու նպատակով
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Facebook-ի իր էջի հետևորդների հետ կիսվել է «հազար տարվա կտրվածքով նախնիների էթնիկ ծագման բացահայտման նպատակով» արված ԴՆԹ-ի հետազոտության արդյունքներով:
Քաղաքագետի խոսքերով, նման թեստը շատ տարածված է ԱՄՆ-ում, ուստի Սահակաշվիլին չի կարողացել «հաղթահարել հետաքրքրասիրությունը» և նման հետազոտություն չանցնել:
«Պարզվում է, որ ես ոչ մի կաթիլ ոչ վրացական արյուն չունեմ»,- ասել է Սահակաշվիլին:
Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ հետազոտությունը նրա մոտ 1% «հունական արյուն» է հայտնաբերել, բայց անմիջապես շեշտել է, որ «ամեն դեպքում 99%-ով նա վրացի է»: