Ավտովթարին հաջորդել է ծեծկռտուքը
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Փետրվարի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 46 կմ հատվածում՝ «Կուլալա-գոմեր» կոչվող հատվածում, բախվել են Նորատուս գյուղի բնակիչներ, 51-ամյա Գառնիկ Ավետիսյանի վարած Opel Astra մակնիշի 35 AO 220 համարանիշի և 33-ամյա Գևորգ Հովհաննիսյանի վարած ՎԱԶ-2115 մակնիշի 35 ZP 885 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչև ճանապարհային ոստիկանների ժամանելը դեպքի վայրում վիճաբանություն է տեղի ունեցել: Վաղաշեն գյուղի բնակիչ, 52-ամյա Հերիքնազ Հովհաննիսյանը հայտնել է, որ իրեն հարվածներ է հասցրել Opel-ի ուղևոր, Նորատուս գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Ավետիսյանը:
Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: