Երբ հայրիկն ու փոքրիկը մենակ են մնում, եւ հայրիկը գործի է դնում ֆոտոշոփը
Ասում են՝ սպորտի նկատմամբ սերը պետք է երեխաների մեջ ներարկել մանուկ տարիքից: Բայց Մեթ Մաքմիլլան ավելի հեռու է գնացել և ապացուցել, որ մեծ ցանկության դեպքում ամեն ինչի կարելի է հասնել: Այս մասին գրում է Bored Panda-ն:
Նյու Ջերսիից երիտասարդ հայրիկը վերջին մի քանի ամիսներին մեծ համբավ է ձեռք բերել համացանցում: Սկզբում նա Ինսթագրում տեղադրել է լուսանկարներ, որոնցում իր փոքր որդին զբաղվում է ամենևին ոչ մանկական գործերով: Արձագանքը եղել է այնքան զարմանալի, որ Մեթը որոշել է հրապարակել շարունակությունը, բայց այս անգամ ավագ դստեր հետ:
Երեխաների լուսանկարները յուրաքանչյուր ընտանիքի ազատ ժամանակի պարտադիր մասն են: Որքան հաճելի կլինի 15 տարի անց բացել ալբոմը և զարմանալ, թե որքան արագ են մեծանում երեխաները:
«Ամեն անգամ, երբ ես տեսնում էի, որ ծնողները սոցցանցում հրապարակում են իրենց փոքրիկների միատիպ լուսանկարները, ես կկոցում էի իմ աչքերը»,- ասում է Մեթը:
«Ես որոշեցի, որ երբ երեխաներ ունենամ, կանեմ ինչ-որ հետաքրքիր և զվարճալի բան: Իսկ հետո ես յուրացրեցի ֆոտոշոփը»,- ասում է նա:
Այդ պատճառով էլ, երբ լույս աշխարհ եկավ Էլլան, Մեթն արդեն գիտեր, թե ինչ է ուզում անել:
Լուսանկարներն արվել են երկու տարի առաջ, երբ Էլլան ընդամենը 6 ամսական էր:
Ինչպես և նախկինում՝ գաղտնիք չկա. անհրաժեշտ են փոքրիկ, ֆոտոշոփ և հայրիկի անսահման երևակայություն: