Փարիզում Երկրորդ աշխարհամարտից մնացած ռումբի վնասազերծման համար 1600 մարդ է տարհանվել
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի հյուսիսում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբի վնասազերծման համար տարհանվել է 1600 մարդ, այս մասին հայտնել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Twitter-ի իր պաշտոնական էջում:
Հայտնի է, որ զանգվածային տարհանումը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Փարիզի Պորտ դե լա Շապել շրջանում:
Քաղաքապետն ընդգծել է, որ միջադեպի հետ կապված այդտեղ են ժամանել մունիցիպալ ծառայությունների բազմաթիվ աշխատակիցներ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: