Մոսկվայում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք կրակոցներով
Մոսկվայում՝ Լեֆորտովոյի զբոսայգու մոտակայքում, տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք կրակոցներով, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով ռուսական Հինգերորդ ալիքին:
Ականատեսների խոսքերով՝ ծեծկռտուքում մասնակցել է շուրջ 20 մարդ: Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ մարդ տուժել է:
Ոստիկանությունը ճշտում է այդ տեղեկատվությունը: