Էլեկտրոնային ծխախոտի պայթյունից ինքնաթիռում հրդեհ է բռնկվել
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է էլեկտրոնային ծխախոտը վառվել ինքնաթիռի ուղեբեռային պահարանում: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքից Հյուսթոն թռչող ինքնաթիռում: Ուղևորներից մեկը հասցրել է նկարահանել կատարվածը և տեղադրել համացանցում:
Բորտուղեկցորդուհին կրակմարիչի օգնությամբ թույլ չի տվել, որ կրակը տարածվի: Հայտնի է, որ կատարվածի հետևանքով որևէ մեկը չի տուժել:
Համացանցի մի շարք օգտոտերեր դեպքից հետո պահանջել են արգելել ինքնաթիռով էլեկտրոնային ծխախոտ տեղափոխելը: