Շղթայական ավտովթար Նոր Նորքում
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Դիտահորից հոսող կոյուղաջուրը Գայի պողոտայի մի ահագին հատված վերածել է սահադաշտի, ճանապարհը դարձնել է դժվարանցանելի, ինչի հետևանքով բախվել են Opel Astra մակնիշի 34 SP 117 համարանիշի, Toyota Corolla մակնիշի 34 QS 884 համարանիշի, Mercedes մանկինշի 34 PQ 264 համարանիշի և թիվ 4 երթուղին սպասարկող 2771 Պ համարանիշի ավտոբուսը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Բախման հետևանքով Mercedes-ը շրջվել և հանդիպակաց վիճակում հայտնվել է բետոնե եզրաքարի վրա։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։