Օրենքով գող Գուլին Ռուսաստանում պատերազմ է հայտարարել
Օրենքով գող Գուլին Ռուսաստանում պատերազմ է հայտարարել՝ նրա վարձած մարդասպանները Նիժնեվարտովսկում կրակել են քրեական հեղինակության վրա:
Ըստ հայտնի դարձած մանրամասների Նիժնեվարտովսկում հնչած կրակոցների հետեւանքով տղամարդ է վիրավորվել:
ՌԴ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են Մոսկվայի հյուրանոցներից մեկում ձերբակալում կասկածյալներին: Խոսքը քիլլերների մասին է, որոնք 2019 թվականի հունվարին մահափորձ էին իրականացրել քրեական հեղինակություն Տալեխ Օրիֆ օղլի Ալիեւի նկատմամբ:
Ըստ ներքին գործերի նախարարության բերման ենթարկվածները Ադրբեջանի քաղաքացիներ են:
Top-News.am