Ջեյ Ջեյ Աբրամսը հայտնել է «Աստղային պատերազմների» իններորդ մասի նկարահանումների ավարտի մասին
Ամերիկացի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը հայտնել է «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի իններորդ մասի նկարահանումների ավարտի մասին: Այս մասին նա գրել է իր ինստագրամյան էջում:
Ռեժիսորի խոսքով՝ իրեն անհավանական է թվում այն փաստը, որ նկարահանումներն ավարտվել են:
«Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է շնորհակալություն հայտնել այս իսկապես հրաշալի թիմին և դերասաններին», - գրել է Աբրամսը՝ հավելելով, որ «ընդմիշտ երախտապարտ է» իր թիմի անդամներին: