Պուտինը ձյուդոյիստների հետ մարզվելու ժամանակ վնասել է մատը (տեսանյութ)
Այս թեմայով
- Պուտին. Ռուսաստանը կոշտ կպատասխանի իր տարածքի դեմ ոտնձգության փորձերին. մենք կփշրենք նրանց ատամները
- 1 տարում` շուրջ 10 միլիոն ռուբլի. Կրեմլը հրապարակել է Պուտինի եկամտի հայտարարագիրը
- Պուտինը պատմել է, թե ինչն է «դանդաղ ազդեցության ռումբ» եղել ԽՍՀՄ Սահմանադրության մեջ
- Պուտինը չի կարողանում հանգստի մեկնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վնասել է մատը` Սոչիում ձյուդոյի ազգային հավաքականի և ակումբային թիմերի մարզիկների հետ մարզվելու ժամանակ: Այդ մասին հայտնում է Life.ru-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` մարզումից հետո Պուտինը դիմել է բժիշկներին, որոնք բինտով փաթաթել են նրա աջ ձեռքի մատներից մեկը:
ՌԴ նախագահը Սոչիում Թուրքիայի և Իրանի իր գործընկերների հետ հանդիպումից հետո այցելել է քաղաքի մարզական կենտրոն, հանդիպել և զրուցել ձյուդոյիստների հետ, այնուհետև հագել է կիմանոն և դուրս եկել տատամի: Պուտինը «մենամարել է» Օլիմպիական չեմպիոններ Մանսուր Իսաևի և Թագիր Խայբուլաևի հետ:
Ավելի ուշ, Վլադիմիր Պուտինը կիսվել է տպավորություններով` նշելով, որ բարձրակարգ մարզիկների հետ մենամարտելը հեշտ և անվտանգ է: