Ընթանում է Հայաստանին տրամադրվող բոլոր վարկային ծրագրերի վերլուծություն եւ գույքագրում. Ավինյան
Փետրվարի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության հետ զրույցում Ավինյանը մի ուշագրավ հայտարարություն է արել: Նա ասել է, որ ընթանում է Հայաստանին տրամադրվող բոլոր վարկային ծրագրերի վերլուծություն եւ գույքագրում: