Լայնածավալ գործողություններ գյուլենականների դեմ. ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի միանգամից 76 նահանգում միաժամանակ ոստիկանական գործողություններ են անցկացվել գյուլենական համայնքի դեմ: Անկարայի դատախազությունը 1112 մարդու ձերբակալման հրաման է տվել, նրանց մեծ մասն արդեն ձերբակալված է:
Ինչպես գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը, Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու համար մեղադրվող ամերիկաբնակ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» («Ծառայություն») շարժման հետ կապ ունենալու կասկածանքով հարյուրավոր քաղաքացիներ են ձերբակալվել, սպասվում է, որ առաջիկայում նրանց թիվը կաճի:
Հատկանշական է, որ ձերբակալվածներից 113-ը ներկա պահին գտնվում են պետական պաշտոնյայի կարգավիճակում:
Նշվում է, որ սա վերջին շրջանում գյուլենականների դեմ ամենախոշոր ոստիկանական գործողությունն է:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ գյուլենականների դեմ ևս մի խոշոր գործողություն է նախապատրաստվում:
Թեև Թուրքիայում անցյալ տարի չեղարկվել է հեղաշրջման փորձից հետո երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը, զանգվածային ձերբակալությունները փաստացի շարունակվում են: