Ջեյմս Քեմերոնը բացահայտել է Տերմինատորի մասին նոր ֆիլմի անվանումը
Հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Yahoo Entertainment-ին տված հարցազրույցում բացահայտել է Տերմինատորի մասին նոր ֆիլմի անվանումը, հաղորդում է RT-ին:
«Մենք այն անվանում ենք «Տերմինատոր. Մութ ճակատագիր»: Սա ֆիլմի առայժմ աշխատանքային անվանումն է»,- նշել է ռեժիսորը, ով նկարահանել է Տերմինատորի մասին նախորդ երկու ֆիլմերը:
Ֆիլմում որպես ռեժիսոր Կամերոնի հետ ներգրավված է նաև Թիմ Միլլերը: Տերմինատորի պրեմիերան տեղի կունենա 2019 թվականի աշնանը:
Նշենք, որ առաջին Տերմինատորն էկրան է բարձրացել 1984 թվականին: