Վրաստանում մեքենաների ապահովագրությունը դառնում է պարտադիր
Վրաստանում շահագործվող ավտեմեքենաների ապահովագրությունը կդառնա պարտադիր: Համապատասխան օրենքի կարգավորումներն արդեն ներկաայցվել են խորհրդարանի քննարկմանը։
Ըստ նոր նախաձեռնության` ապահովագրության արդյունքում ապահովագրող կողմն իր վրա է վերցնում ֆինանսական վնասի փոխհատուցման պարտավորությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` կյանքին, առողջությանը կամ սեփականությանը հասցված վնասի համար վճարելը: Պարտադիր ապահովագրությունից ազատվում են Վրաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող մեքենաները, ինչպես նաև մարտական նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները: