Լարսը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար
Այսօր՝ հունվարի 27-ին, 14:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Վրաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը։
Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։