Իրանը մեղադրել է Ֆրանսիային՝ տարածաշրջանը ապակայունացնելու համար
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանը մեղադրել է Ֆրանսիային տարածաշրջանը ապակայունացնելու համար: Թեհրանի հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը սպառնաց Իրանի հրթիռային ծրագրերի պատճառով նոր պատժամիջոցներ սահմանել Թեհրանի հանդեպ: Ֆրանսիայի արտգործնախարարը երեկ ասել է, թե Իրանի հետ ծանր բանակցություններ են սկսել և եթե առաջընթաց չարձանագրվի՝ «Փարիզը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել և նրանք գիտեն այդ մասին»:
Ավելի ուշ Իրանի արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով որ Իրանի հրթիռային ծրագրերը քննարկման ենթակա չեն, իսկ եվրոպական երկրների կողմից որևէ նոր պատժամիջոցների դեպքում կվերանայվեն նրանց հետ հարաբերությունները: «Իրանը միշտ հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության օգտին»,- նշված է պաշտոնական Թեհրանի հայտարարությունում: