Քարսեթով երեխան ընկել է ընթացող ավտոմեքենայից (Տեսանյութ)
Ավտոմեքենաներից մեկի վարորդը հազիվ է արգելակել՝ խուսափելով վրաերթի ենթարկել դիմացի ավտոմեքենայից վայր ընկած, քարսեթի մեջ կապված երեխային:
Այս ամենը տեսագրվել է ավտոմեքենայում ամրացված տեսախցիկի կողմից:
Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Մինեսոթա նահանգում:
Բարեբախտաբար ընկնելու պահին երեխան գլխով ասֆալտին չի հարվածել: Ամենատարօրինակն այն է, որ ավտոմեքենան, որից ընկել է երեխան, շարունակել է ընթացքը եւ երկար ժամանակ վարորդը չի էլ նկատել, որ երեխան ընկել է:
Բարեբախտաբար ցրված մայրիկը հետ է վերադարձել եւ գտել ողջ եւ առողջ երեխային:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ավտոմեքենայից քարսեթին ամրացված երեխան ընկել է նաեւ Սոչիում, ընդ որում ոչ թե մեկը, այլ երկուսը:
Այս դեպքերը լուրջ մտորելու առիթ են տալիս քարսեթը պարտադիր դարձնելու որոշումը կայացնելուց առաջ:
Top-News.am