Սա պետությո՞ւն է, թե խենթանոց ...
Այս թեմայով
- Պետության դերը երկրորդելը, մի կողմ քաշվելը կբերի հանրային կյանքի լարվածության և կազմալուծման
- Մտածում է, որ արտերկրի հայերը պարապ փող են ստանում իր յալանչի արբանյակների նման
- Վահագն Հայրապետյանի վրիպումը. Չկա առաջվա կլասիկան
- Գործող իշխանությունների նախնական դիագնոզ. կեղծ այլասիրական, իրականում ինֆանտիլ-հեդոնիստական
Ծանր մեղադրանք պետական հեռուստատեսությամբ
«Հայաստանի կորսված գարունը» ֆիլմից իմացանք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար, նորընտիր պառլամենտի դեպուտատ Գագիկ Ծառուկյանը պահել է հրոսակախումբ, որը 2008-ի արյունոտ իրադարձություններում ունեցել է անմիջական մասնակցություն: Սա ի՞նչ է: Հայտարարություն հանցագործության մասի՞ն:
Պարզաբանեք, խնդրեմ իրավագետներ և քաղաքագետներ Նոր Հայաստանի:
Սա կամ զրպարտություն է, կամ էլ՝ նման բացահայտումից հետո հարցը պետք է լուրջ քննության արժանանա...
... Սույն ֆիլմը պատրաստվել է խորհրդարանական վերջին ընտրություններից շատ առաջ: Բնական է հարցնել- ինչո՞ւ տվյալ փաստերը պաշտոնապես չեք հրապարակել մինչև ընտրությունը: Իմացել եք և չե՞ք հայտնել:
Սա պետությո՞ւն է, թե խենթանոց ...
Վարդգես Դավթյանի ֆեյսբուքյան էջից