Էրդողանը հեռախոսով «աղջիկ է ուզել» երիտասարդ թուրք բժշկի համար
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «աղջիկ է ուզել» Սամսուն քաղաքի հիվանդանոցներից մեկի երիտասարդ բժշկի համար, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Մարտի 31-ին Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում Սամսուն ժամանած նախագահը կուսակցական ժողովի ժամանակ ծանոթացել է Սամսունում առաջադրված թեկնածուների հետ, այնուհետև այցելել է տեղի հիվանդանոց:
Այստեղ Էրդողանին է մոտեցել երիտասարդ բժիշկ Իբրահիմ Հաքքը Քարաքուշը, որը դիմել է նախագահին բավականին անսովոր խնդրանքով: Քարաքուշը խնդրել է նախագահին խոսել իր սիրած աղջկա հոր հետ՝ իր համար սիրելիի ձեռքը խնդրելով:
Էրդողանը զանգահարել է աղջկա՝ Սեչիլ Ուսուլի հորն ու խնդրել աղջկա ձեռքը, այնուհետև դրական պատասխան ստանալով՝ խորհուրդ է տվել «շատ չձգձգել ամուսնությունը»: Նա չի բացառել, որ ներկա կգտնվի զույգի հարսանիքին: