Մեկ տարում Չինաստանի բնակչության թիվն ավելացել է 5․3 միլիոնով
2018 թվականին Չինաստանի բնակչության թիվն ավելացել է 5․3 միլիոնով՝ հասնելով 1 մլրդ 395 միլիոնի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի տվյալներին։ 2017 թվականին Չինաստանի բնակչությունն աճել էր 7․37 միլիոնով։
Արական սեռի բնակիչների թիվը կազմում է 713.51 մլն, իսկ իգական սեռի բնակիչներինը՝ 681․87 մլն։
249․49 մլն բնակչի տարիքն անցնում է 60-ից։
Քաղաքային բնակչության մասնաբաժինն աճել է՝ 58․52% -ից դառնալով 59․58%։