Ալեքսանդր Լապշինի Հայաստանում ստացած ինքնատիպ նվերը (լուսանկարներ)
Այս թեմայով
- Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
- Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
- Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
- Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն Արցախ այցելելու համար հայտնվել էր ադրբեջանական բանտում և ավելի ուշ ազատ արձակվել, գտնվում է Հայաստանում:
Երկու օր առաջ Հայաստան ժամանած բլոգերն արդեն հասցրել է հանդիպել հայ ընկերներից մի քանիսին և նվեր ստանալ: Լրագրող Նաիրի Հոխիկյանից ստացած յուրօրինակ նվերի լուսանկարը Լապշինը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:
«Բարեկամներ, հավանում ե՞ք ընկերոջս նվերը: Այսուհետ այս բաժակով թեյ կամ որևէ թունդ բան կխմեմ ժպտալով», - գրել է բլոգերը՝ կից հրապարակելով ինքնատիպ բաժակի լուսանկարը: