«Մադրիդցիներն աշխարհում» հեռուստանախագիծն անդրադարձել է Հայաստանին (Տեսանյութ)
Իսպանական «Մադրիդցիներն աշխարհում» հայտնի ճանապարհորդական հեռուստանախագիծը Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ Հայաստանի մասին հաղորդում է նկարահանել։ Այն հեռարձակվել է հունվարի 15-ին, այս մասին տեղեկացնում է «Telemadrid»-ը:
Նախագիծն անդրադարձ է կատարել Մատենադարանին, այնտեղ պահվող ձեռագրերին, Հայոց ցեղասպանության թանգարանին, որը պատմում է 20-րդ դարասկզբին զոհված 1.5 միլիոն հայերի մասին: