Թբիլիսիում ծեծել են գեյ-բարի աշխատակիցներին
Ոստիկանները բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդի թբիլիսյան Success բարի աշխատակիցների վրա հարձակում գործելու մեղադրանքով, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Success Bar-ը LGBT-friendly տեսակի հաստատություն է, որն իրեն ներկայացնում է որպես քվիր-տարածք, այսինքն՝ տարածք սեռական եւ գենդերային փոքրամասնությունների համար: Բազմաթիվ զբոսաշրջային հավելածներում, ինչպիսին է, օրինակ, Foursquare սոցցանցը, այն նշված է որպես գեյ-բար:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում նշում են, որ բարի աշխատակիցների վրա հարձակումը կատարվել է սեռական կողմնորոշման նկատմամբ անհանդուրժողության մոտիվներով:
«Հետաքննությունը հաստատել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 19-ին թբիլիսյան Success բարում ոգելից խմիչքների ազդեցության տակ գտնվող Գ.Ջ.-ն սեռական կողմնորոշման նկատմամբ անհանդուրժողության մոտիվներով ֆիզիկական բռնության է ենթարկել բարի աշխատակիցներ 26-ամյա Դ.Ջ.-ին եւ 23-ամյա Հ.Ս.-ին»,-ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Գործի առիթով հետաքննությունը շարունակվում է «երկու կամ ավելի անձանց նկատմամբ սեռական կողմնորոշման ուղղված անհանդուրժողության մոտիվներով բռնության» հոդվածի շրջանակներում: