Կամչատկայում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերքը
Ռուսաստանի Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքի զորամասերից մեկում անցկացված ստուգումների ժամանակ ռազմական գույքի կանխամտածված ոչնչացման դեպք է բացահայտվել: DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ Գլխավոր ռազմական դատախազության հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տեղեկություններով՝ զորամասի հրամանատարի տեղակալը հրահանգել է տեղեկություն տարածել զինամթերքի գերազանցված քանակության հանձնման մասին: Իսկ որպես օգտագործված զինամթերք դուրս գրվածներն իրականում «դուրս են բերվել ռազմադաշտի սահմաներից և նետվել ճահիճը», ինչպես ընդգծում են դատախազությունից:
Ինչպես նշվում է պետությանը հասցված վնասը գերազանցում է 1,3 մլն ռուբլին: Քննչական մարմինները ստուգումների արդյունքում քրեական գործ են հարուցել ռազմական գույքի կանխամտածված ոչնչացման մասին: