Երկրաշարժ Ադրբեջանում
Այսօր՝ Բաքվի ժամանակով 08:29-ին Ադրբեջանի Ագսուի շրջանում երկրաշարժ է գրանցվել:
Էպիկենտրոնը եղել է Փիրղուլու կայարանից 24 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 17 կմ խորության վրա, իսկ ուժգնությունը կազմել է 3,1 բալ:
Ագսուն գտնվում է Կուր գետի ձախ ափին: