Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Բաքվի հանրահավաքին մասնակցել է 2800 մարդ
Ադրբեջանի ՆԳ նախարարությունը հայտնել է, որ երեկ՝ հունվարի 19-ին Բաքվում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել է ընդամենը 2800 մարդ, եւ որ այն եղել է կարճատեւ՝ ընդամենը երկու ժամ:
Հանրահավաքին, ըստ նույն աղբյուրի, մասնակցել են, այսպես կոճված Ազգային խորհրդի անդամ կուսակցությունների անդամները, ինչպես նաեւ երիտասարդական մի շարք կազմակերպությունների անդմաներ:
Հանրահավաքի ընթացքում, որը կայացել է Մեխսուլ հրապարակում, ելույթ են ունեցել ԱԱԺԿ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, ՌեԱլ շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը, Ազգային խորհրդի անդամներ Գյուլթեքին Գաջիբեյլին եւ Իսկանդեր Համիդովը:
Հանրահավաքի մասնակիցները վանկարկել են՝ ազատություն Մեհման Հուսեյնովին:
Top-News.am