Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Հունվարի 17-ին արտակաւրգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել Աճառյան 1-ին նրբանցքի 21 շենքում գործող Ավան հոգեկան առողջության կենտրոնի հերթապահ բժիշկը և հայտնել, որ այնտեղ հետազոտվող զինակոչիկները փչացրել են գույքը, հայհոյանքներ հնչեցրել, հարվածել սանիտարին և հրաժարվում են դուրս գալ շենքից:
Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, պարզվել է, որ նշված զինակոչիկներն են Երևան քաղաքի բնակիչներ 27-ամյա Ռազմիկ Թորոսյանը, 24-ամյա Նորիկ Միրզոյանը, 19-ամյա Դավիթ Մելոյանը, 24-ամյա Էդգար Փափազյանը և 23-ամյա Գոռ Ռաֆայելյանը, որոնք տակնուվրա են արել իրենց հիվանդասենյակը, կոտրել ջահը և պատռել բարձերը:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: