Ինդոնեզիայում կինը հրկիզել է իր ամուսնուն՝ նրա բջջային հեռախոսից օգտվելու մերժման համար
Ինդոնեզիայում կինը հրկիզել է իր ամուսնուն, երբ վեջինս թույլ չի տվել նրան մուտք գործել իր բջջային հեռախոս:
Ինչպես գրում է Metro-ն, կինը խնդրել է ամուսնուն մուտքի կոդն ասել, երբ նա վերանորոգելիս է եղել տանիքի սալիկները: Նրանք սկսել են վիճել։ Ամուսինը տանիքից իջել է եւ հարվածել նրան։
Նրանք սկսել են կռվել իրար հետ։ Այդ ժամանակ կինը բռնել է բենզինով լի տարան, լցրել ամուսնու վրա եւ կրակի տվել կրակայրիչով:
Հրդեհն օգնել է մարել ականատեսներից մեկը: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է երկու օր անց: Կինը ձերբակալված է: