Իրանցիների փախուստի փորձ՝ «Նուբարաշենից»
Երևան քաղաքի դատարանում այսօր նշանակված է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից իրանցի մի խումբ դատապարտյալների փախուստի փորձով առաջին դատական նիստը։
Մեղադրյալներ են՝ Իրանի քաղաքցացիներ Արաշ Ազիզմորադի Նեմաթին, Ալեքս Ալբերտի Ավասաֆին, Հուման Բահմանի Հաջի Փուրին, Համիդ Ալիի Սադեղփուրը, Բեհզադ Հոսեյնի Եկթամանեշը, Ալինաղի Թաղի Հասանին և Հոսեյն Ռեզայի Մոհամմադին։
Ըստ մեղադրանքի՝ նրանք փորձել են փախուստի դիմել կալանավորված անձանց և դատապարտյալներին պահելու վայրից, սակայն չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով։