Արհեստական խոչընդոտներ. ինչո՞ւ է ուշանում Թեղուտի հանքավայրի վերաբացումը
«Ժողովուրդը» գրում է. ««Թեղուտ» ՓԲԸ նախկին սեփականատերը՝ «Վալլեքս» ընկերության ղեկավարությունը, ամեն գնով փորձում է խանգարել հանքավայրի շահագործմանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընկերության աշխատակիցներից Կարեն Միքայելյանը պատմել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ դատական հայց է ներկայացրել «Կ-Արաստ» ընկերությունը՝ պահանջելով վճարել ավելի քան 2 մլն դրամ պարտքը:
Դատարանն էլ արգելանք է դրել ՓԲԸ միջոցների վրա: Երբ «Թեղուտ» ՓԲԸ-ն փորձել է վճարել գումարը, սակայն դրան դեմ է «Կ-Արաստ» ընկերությունը, որը բացի գումարի բռնագանձումից, պահանջել է լուծարել ընկերությունը: «Ավելին՝ պահանջում է, որ նախկին սեփականատերը՝ Վալերի Մեժլումյանը, իրավունքներ ունենա ընկերության գույքը, տեխնիկան վաճառելու և ապա միայն այդ 2 մլն դրամը վճարել: «Կ-Արաստ» ընկերությունը կապ ունի «Վալլեքս» խմբի ընկերությունների հիմնադիր Վալերի Մեժլումյանի հետ»,- ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ «Կ-Արաստ» ընկերության փաստաբանները դատարան են գալիս հենց «Վալլեքս»-ին պատկանող մեքենաներով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: