Նիդեռլանդցի լրագրողին առանց որևէ բացատրության արտաքսել են Թուրքիայից
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիան առանց որևէ հիմնավորման արտաքսել է երկրում աշխատող նիդեռլանդական Het Financieele Dagblad պարբերականի թղթակից Էնս Բոերսմային, որը Թուրքիայի տարածքում գործելու իր նոր արտոնագիրը ստացել էր ընդամենը 9 օր առաջ:
Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, լրագրողը չի ունեցել որևէ խնդիր օրենքի հետ և որևէ խախտում չի իրականացրել:
Նախօրեին կինը կացության իրավունքի փաստաթղթերը թարմացնելու նպատակով դիմել է Թուրքիայում օտարերկրացիների կացության հարցերով զբաղվող ստամբուլյան գրասենյակ, որտեղ նրան հանկարծակի կերպով ձերբակալել են: Բոերսմային անգամ թույլ չեն տվել գնալ տուն և վերցնել իր իրերը, լրագրողը միանգամից արտաքսվել է հայրենիք:
Նիդեռլանդցի լրագրողը պատմել է, որ այդ գիշեր նա ստիպված է եղել անցկացնել օդանավակայանին մոտ գտնվող ոստիկանական բաժանմունքում, այստեղ նա նույնպես որևէ բացատրություն չի ստացել իր արտաքսման որոշման վերաբերյալ: