«Առջևում գրեթե 2 ամիս Հայաստանում և բազմաթիվ ծրագրեր». Լապշինը ժամանել է Երևան
Այս թեմայով
- Ադրբեջանցիները պարբերաբար այցելում են Կապան՝ գնումներ կատարելու. Լապշին
- Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին
- Լապշինը՝ Հադրութից, Մարտունիից եւ Ջեբրայիլից ադրբեջանցիների ֆեյք տեսանյութերի մասին
- Լապշինն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի ղեկավարության կողմից 15 հոդվածով քրեական գործ հարուցելու մասին ադրբեջանական կայքերից մեկի հոդվածին
Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնել է Հայաստան ժամանելու մասին:
Ավելին՝ բլոգերը նշել է, որ երկու ամիս պատրաստվում է Հայաստանում մնալ:
«Վայրէջք եմ կատարել Երևանում: Տեղավորվել եմ շքեղ բնակարանում հենց քաղաքի կենտրոնում: Առջևում գրեթե 2 ամիս Հայաստանում և բազմաթիվ ծրագրեր», - գրել է Լապշինը:
Իր ծրագրերի մասին նա առայժմ չի մանրամասնել:
Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի պահանջով ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին և Բաքվին արտահանձնվել 2017 թվականի փետրվարի 7-ին՝ Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: