Մանվել Գրիգորյանը սկսել է դատական հայցեր ներկայացնել լրատվամիջոցների դեմ
«Ժողովուրդը» գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որ տարեվերջին կալանքից ազատվեց, սկսել է ակտիվ կերպով դատական հայցեր ներկայացնել լրատվամիջոցների դեմ՝ իր պատվի ու արժանապատվության հետ կապված:
Ավելին՝ նախկին պատգամավորը լրատվամիջոցից գումար է պահանջել: Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի հունվարի 15-ին Մանվել Գրիգորյանը հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Maxinfo.am լրատվական կայքի՝ պահանջելով պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար իրեն փոխհատուցել 3 մլն դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել լրատվական կայքի ղեկավարության հետ, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: